211652_close_icon
views-count1242 դիտում article-date 20:23 04-09-2015

Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: 2015թ.-ին նախատեսված ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կվերանորոգվի 79447 քմ հարթ և 45579 քմ թեք տանիք: Գործընթացը կիրականացվի 1501 շենքում: Արդյունքում կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն իզոգամով: Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն իսկ վերանորոգվել է 52234 քմ հարթ և 27383 քմ թեք տանիք:

Նմանատիպ նյութեր