211652_close_icon
views-count9568 դիտում article-date 10:59 05-09-2015

Հակառակորդի կրակոցներից երեկ զոհված 2 զինծառայողներն էլ Արցախից էին

Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհված Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը 44 տարեկան էր, իսկ Արման Վաչագանի Ստեփանյանը՝ 34 տարեկան։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ երկուսն էլ Արցախից են՝ Ստեփանակերտ քաղաքից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նմանատիպ նյութեր