211652_close_icon
views-count1703 դիտում article-date 18:32 06-09-2015

Սենեգալում բժշկական օդանավ է անհետ կորել

Բժշկական օդանավը, որի մեջ գտնվել է 7 մարդ, Բուրկինա-Ֆասոյից դուրս գալուց հետո անհետ կորել է Սենեգալի արևմտյան հատվածում: Senegalair օդանավը ուղղվել է դեպի Դաքար: Սենեգալի քաղաքացիական ավիացիայի վարչության տվյալներով, օդանավը ռադարներին չի երևացել երեկ գիշերը Սենեգալից 118 կմ դեպի արևմուտք հատվածում: Սենեգալի ռազմաօդային ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացնում: Ուղևորների թվում եղել է մեկ հիվանդ Ֆրանսիայից:

Նմանատիպ նյութեր