211652_close_icon

Հռոմի Պապը կաթոլիկ հասարակությանը կոչ է արել ապաստան տրամադրել փախստականներին, ովքեր փախչում են պատերազմից, մահից, սովից

views-count2225 դիտում article-date 20:00 06-09-2015
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սբ. Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքից առաջ Եվրոպայի կաթոլիկ համայնքին, տաճարներին, մենաստաններին կոչ է արել ապաստան տրամադրել փախստականներին: «Բավական չէ միայն հորդորել՝ ուժեղ եղեք», հայտարարել է Հռոմի Պապը՝ կոչ անելով կաթոլիկ հասարակությանը ապաստան տրամադրել նրանց, ովքեր փախչում են պատերազմից, մահից, սովից: ТАСС-ի փոխանցմամբ, Պապն ասել է, որ այդպիսի վարքագիծը հստակ մարդասիրական քայլ կլիներ ստեղծված դաժան իրավիճակում: Հրապարակում աղոթքի դուրս եկած ժողովուրդը ծափահարություններով է ընդունել Պապի կոչը:

Նմանատիպ նյութեր