211652_close_icon
views-count1160 դիտում article-date 13:49 07-09-2015

Շաբաթօրյակները մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն մինչև խոր աշուն. լուսանկարներ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և տարածքների բարեկարգման պարբերական շաբաթօրյակները, որոնք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կշարունակվեն մինչև խոր աշուն: Ի դեպ, գործընթացում ավելի տպավորիչ արդյունքի հասնելու համար առաջիկա շաբաթօրյակներին կներգրավվի նաև քաղաքի կենսապահովման բնագավառի կառույցների հատուկ տեխնիկան: Հերթական շաբաթօրյակի ընթացքում հատկապես կարևորվել է ընդհանուր օգտագործման և բակային տարածքների մաքրությունը, և այդ գործին ներգրավված են նաև համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը համակարգել են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչները: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր