11679 դիտում
17:50 07-09-2015
Սամվելը երաժշտությունը ցածրացնելու դիտողության համար ծեծել է մորը, մատը մտցրել բերանը եւ դանակահարել նախկին կնոջը դավաճանության մեջ մեղադրող տղամարդուն
41-ամյա Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, երաժշտության ձայնը կամացացնելու հարցի շուրջ ննջասենյակում վիճաբանել է մոր` Գյուլնարա Գրիգորյանի հետ և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ.Գրիգորյանի դեմքին, մատը մտցրել բերանը:
Բացի այդ , մեկ այլ օր հեռախոսազրույցի ընթացքում Մարալիկ քաղաքի բնակիչ Մ.Դավթյանից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին լուրը, նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցնելով դանակ` գնացել է ՇՄ Ձորակապ գյուղ և հանդիպելով Մ.Դավթյանին` վիճաբանել է վերջինիս հետ, քաշքշել նրան և Մ.Դավթյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ նախապես իր հետ վերցրած դանակով երեք անգամ հարվածել է վերջինիս` որովայնի առաջնային պատի հատվածին` պատճառելով առողջությանը վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 112 հոդվածի 1-ին մասով եւ 117 հոդվածի հատկանիշներով։
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
3707 դիտում
16:58 05-12-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ննջարանում մորը ծեծած եւ նախկին կնոջ սիրեկանին դանակահարած Սամվելը
34884 դիտում
10:34 03-12-2021
«Ձեր մատը տեղավորեք այնտեղ, որտեղ պիտի լինի մատը ու շարունակեք». Մամիկոն Ասլանյանը՝ Արամ Խաչատրյանին. aravot.am
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին