3710 դիտում
16:58 05-12-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ննջարանում մորը ծեծած եւ նախկին կնոջ սիրեկանին դանակահարած Սամվելը
41-ամյա Սամվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, երաժշտության ձայնը ցածրացնելու հարցի շուրջ ննջասենյակում վիճաբանել է մոր` Գյուլնարա Գրիգորյանի հետ և վերջինիս առողջությանը թեթև վնաս հասցնելու դիտավորությամբ ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ. Գրիգորյանի դեմքին, մատը մտցրել բերանը:
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Մարալիկ քաղաքի բնակիչ Մ. Դավթյանից լսելով իր նախկին կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու մասին՝ նշված հարցի շուրջ պարզաբանում կատարելու նպատակով տանից վերցնելով դանակ, գնացել է ՇՄ Ձորակապ գյուղ և հանդիպելով Մ. Դավթյանին՝ վիճաբանել է վերջինիս հետ, քաշքշել նրան և Մ. Դավթյանի առողջությանը ծանր վնաս հասցնելու դիտավորությամբ նախապես իր հետ վերցրած դանակով 3 անգամ հարվածել է վերջինիս` որովայնի առաջնային պատի հատվածին` պատճառելով առողջությանը վնաս` կյանքին վտանգ սպառնացող:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Սամվել Սամվելի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցնել մոր հետ հաշտվելու պատճառով:Եւ վճռել է Սամվել Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման՝ 3 /երեք/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը կրելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Նմանատիպ նյութեր
4581 դիտում
22:51 28-07-2015
Ինչ պատժի արժանացավ հորը դանակահարած 25-ամյա Լևիկը եւ ինչու է հայրը նրան ներել
3569 դիտում
13:54 13-10-2015
Ի՞նչ պատժի արժանացավ «Դուբայ» հյուրանոցի մոտ հաճախորդին դանակահարած Սուսանանն եւ ինչո՞ւ էր դանակահարել նրան
2218 դիտում
17:10 11-11-2015
Ի՞նչ պատժի արժանացավ ոստիկանին դանակահարած 18-ամյա հոգեկան հիվանդը
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից