Բանգկոկի պայթյունի գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
Թայլանդի իշխանությունները հայտարարել են, որ ձերբակալվել են Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որոնք նախնական տվյալներով՝ առնչություն ունեն օգոստոսին մայրաքաղաք Բանգկոկում պայթյունի կազմակերպման հետ:
Նշենք, որ գլխավոր կասկածյալը, որին ֆիքսել էին տեսախցիկները, դեռ ազատության մեջ է: Ձերբակալված երկու անձինք կապ են ունեցել նրա հետ: Օգոստոսի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձավ 20 մարդ, վիրավորվեց 125-ը: