Բանգկոկի պայթյունի գործով 3 մարդ է ձերբակալվել
Մալայզիայում ձերբակալել են երեք հոգու, որոնք ենթադրաբար կապ ունեն Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում պայթյունի կազմակերպման հետ: Ձերբակալվածները Մալայզիայի եւ Պակիստանի քաղաքացիներ են:
Գլխավոր կասկածյալներից մեկը՝ Յուսուֆ Միերալին ձերբակալվել էր օգոստոսի վերջին: Ահաբեկչության պատվիրատուն դեռեւս ազատության մեջ է:
Հիշեցնենք՝ Թայլանդում հինդուիստական տաճարի մոտ օգոստոսի 17-ին տեղի ունեցած պայթյունը 20 մարդու կյանք խլեց: