Ձերբակալվել է Բանգկոկի պայթյունի գործով գլխավոր կասկածյալը. տեսանյութ
Թայլանդի իշխանությունները հայտարարել են, որ Բանգկոկի պայթյունի գործով գլխավոր կասկածյալը Կամբոջայի հետ սահմանին ձերբակալվել է: Հաղորդվում է, որ նա օտարերկրացի է, որին պայթյունի օրը ֆիքսել էին տեսախցիկները: Նա այն երիտասարդն է, որը սեւ ուսապարկով մտել էր տաճարի տարածք եւ դուրս եկել առանց դրա: Հիշեցնենք՝ ահաբեկչության զոհ էր դարձել 20 մարդ: