211652_close_icon
views-count4278 դիտում article-date 18:49 07-09-2015

Բանակում հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Նարեկի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել` ինքնասպանության հասցնելու հոդվածով․ նա մոր մինուճար որդին էր

Բանակում սպանված 19-ամյա Նարեկ Հարությունյանի մահվան փաստով երրորդ կայազորային քննչական բաժնում քրեկան գործ է հարուցվել։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նա հրազենային վիրավորումը ստացել է ստորին ծնոտի շրջանում: Ըստ նախնական տվյալների՝ Ն.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշենք, որ մինչեւ այդ լուրեր էին շրջառվում, թե հակառակորդի կրակոցից է մահացել։ Մինչեւ այդ տեղկացրել էինք, որ 19-ամյա Նարեկը վատառողջ մոր մինուճարն էր, դժվարությամբ մեծացած եւ դժվարությամբ ապրող ընտանիքի զավակ։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էին նրա հարեւանները։ «Ոչ ոք չէր կարողանում այդ լուրը հայտնել մորը, հատկապես, որ առողջական լուրջ խնդիրներ ունի։ Նարեկի համար էլ էր շատ դժվար մորը այդ վիճակում թողնել եւ գնալ՝ հայրենիքին պարտքը տալու։ Գնաց ու շատ թանկ վճարեց։ Շատ դժվար էր բոլորի համար այս լուրը լսելը, քանի որ նրանք ամեն կողմից տանջված մարդիկ են թե իրենց ապրելակերպով և թե առհասարակ»,- նշել էին նրանք։ Նշենք, որ մոտ 8 ամիս է, ինչ Նարեկը մեկնել էր ծառյության։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել էր ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր