211652_close_icon
views-count2386 դիտում article-date 18:35 01-07-2015

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լեյտենանտ Մավրիկ Մելիքյանի մահվան դեպքի առթիվ։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում է 30.06.2015թ.՝ ժամը13:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում, զինծառայող, լեյտենանտ Մավրիկ Խաչատուրի Մելիքյանը իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել իր գլխի շրջանին: ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին լեյտենանտն ստացած մարմնական վնասվածքից ժամը 13:30-ի սահմաններում մահացել է: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ «ինքնասպանության հասցնելը», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է 22-ամյա լեյտենանտ Մավրիկ Մելիքյանը: Նախնական տեղեկություններով՝ քննչական մարմինը վարկածների մեջ քննում էր նաև ինքնասպանության հասցնելու վարկածը: Մեզ հաջողվել էր պարզել, որ նա Երևանից է:

Նմանատիպ նյութեր