211652_close_icon
views-count2920 դիտում article-date 13:33 28-02-2015

19-ամյա զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող 19-ամյա Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը), կատարվում է նախաքննություն: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Այնտեղից փոխանցում են, որ Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Է. սաֆարյանը, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Երեւանից էր` Նոր Նորքի 1-ին զանգվածից: Հաջողվել էր նաեւ պարզել, որ Ալբերտը հակառակորդի կրակոցից չի մահացել. նախնական տեղեկություններով՝ նրա մահվան փաստով քրական գործը հարուցվելու է ինքնասպանության հասցնելու հոդվածով, այսինքն` ինքն է իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրել: Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Ալբերտ Էմիլի Սաֆարյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացել էր ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Նմանատիպ նյութեր