2106 դիտում
08:44 08-09-2015
Գեղարքունիքի մարզպետին պատկանող ընկերության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ. «168 ժամ»
«168 ժամը» գրում է. «Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին պատկանող «Սեկտոր Քվանտ» ընկերությունը չարաշահում է իրեն տրված թույլտվություններն ու «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայաններում նախատեսվածից ավելի էլեկտրաէներգիա է արտադրում:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2014 թ. նոյեմբերին ընկերությանը պարտավորեցրել էր էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) գործունեությունը համապատասխանեցնել իր լիցենզիաների պայմաններին, սակայն հանձնաժողովի աշխատակազմի կողմից էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատ համակարգի միջոցով իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ կրկին գերազանցվել են «Ձորագյուղ-1» և «Ձորագյուղ-3» փոքր հիդրոէլեկտրակայանների հաշվարկային հզորությունները:
2015 թ. օգոստոսի 4-ից ընկերության նկատմամբ հարուցվել են վարչական վարույթներ»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
937 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1792 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»