Չինաստանը ռեկորդային թվով կրճատել է իր նավթարտահանման ծավալները
Աշխարհում նավթի արտահանման ծավալներով առաջինը համարվող Չինաստանը զգալիորեն կրճատել է արտահանման ծավալները:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ցուցանիշը վերջին 3 ամսվա ընթացքում ամենացածրն է: Օգոստոս ամսին Չինաստան նավթի ներմուծումը նվազել է 13,4%-ով և կազմել 26,59 մլն բարել, իսկ հուլիս ամսին այդ ցուցանիշը կազմել է 30,71 մլն տոննա նավթ: Օգոստոսին օրական ներմուծվել է 6,29 մլն բարել նավթ:
Չինաստանի կողմից նավթի ներմուծման ծավալների կրճատումը նավթի համաշխարհային շուկայում նրա գնի նվազման հիմնական գործոններից մեկն է հանդիսանում: