5587 դիտում
16:07 08-09-2015
Շատ դժվար էր նախ՝ Հայկի կորստին հավատալ, հետո էլ հետեւել, թե ընտանիքն ինչ վիճակում հայտնվեց․ հակառակորդի կողմից սպանված 40-ամյա Հայկի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է
Հակառակորդի կողմից սպանված 40-ամյա զինծառայող Հայկ Թևոյանի մահից հետո, ով ընտանիքի միակ կերակրողն էր, կինը եւ անչափահաս 4 երեխաները (մեծ դուստրն ամուսնացած է) հայտնվել են սոցիալապես էլ ավելի ծանր վիճակում։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը։
Գյուղապետն ասաց, որ Թևոյանի տունը կիսախարխուլ վիճակում է, անասնագոմը՝ ամբողջովին ավերված։ Անասուն էլ չունեն՝ ընդամենը 5 ոչխար։ Աշխատանք էլ չկա, որ կինն ու երեխաները աշխատեն, իսկ միակ եկամտի աղբյուրը աղքատության նպաստն է։
«Շատ դժվար էր նախ՝ Հայկի կորստին հավատալ, հետո էլ՝ հետեւել, թե ընտանիքը ինչ վիճակում հայտնվեց։ Ոչ կարողանում են Հայկի կորուստը հաղթահարել, ոչ էլ սոցիալական ծանր վիճակը»,- ավելացրեցին համագյուղացիները։
Մինչեւ այդ հայտնել էինք, որ ադրբեջանցիների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով պայմանագրային զինծառայող է սպանվել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ սպանվածը 40-ամյա Հայկ Թևոյանն է։ ՀՀ քննչական կոմիտեից էլ տեղեկացել էինք, որ 2015թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողը, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու դիտավորությամբ խոշոր տրամաչափի դիպուկահար հրազենից կրակոց էր արձակել Հայկ Կառլենի Թևոյանի ուղղությամբ, որի արդյունքում վերջինս պարանոցի շրջանում ստացած հրազենային գնդակային վնասվածքից մահացել է: Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով: Կատարվում է նախաքննություն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
874 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան