211652_close_icon
views-count6929 դիտում article-date 16:22 08-09-2015

Արտառոց միջադեպ Լաս Վեգասի ըմբշամարտի աշխարհի առաջնության պարգեւատրման արարողության ժամանակ. տեսանյութ

Արտառոց միջադեպ է գրանցվել Լաս Վեգասում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ, երբ տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշայինների պարգևատրության արարողությունը: Այս քաշային կարգում չեմպիոն էր հռչակվել ռուսաստանցի ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովը: Պարգևատրման արարողության ժամանակ, սակայն, նրա պատվին հնչել է ոչ թե Ռուսաստանի հիմնը, այլ Միխայիլ Գլինկայի ստեղծագործությունը, որն, ի դեպ, հանդիսացել է Ռուսաստանի պաշտոնական հիմնը 1990-2000 թվականներին: Կազմակերպիչների այս սխալը լարվածություն է առաջացրել տրիբունաներում, լսվել են սուլոցներ, Վլասովը նույնպես չի թաքցրել վրդովմունքը: Մրցաշարի կազմակերպիչները անջատել են երաժշտությունը, և քիչ անց միացրել իսկական հիմնը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր