2430 դիտում
08:02 10-09-2015
ՀՅԴ-ն ստիպված է եղել իր խմբակցության անդամին՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է «Մեր տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարության սիրտը շահելու համար «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ստիպված է եղել իր խմբակցության անդամին, իսկ ավելի կոնկրետ՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Մինասյանը հարցազրույցներից մեկում քննադատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությանը:
ՀՀԿ ղեկավարությունն էլ ՀՅԴ-ից հաշիվ է պահանջել մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ եթե դուք մեզ հավերժ սեր եք խոստանում, ինչո՞ւ է ձեր կուսակիցը մեր կառավարությանը քննադատում:
Ի վերջո, ամեն ինչ ավարտվել է նրանով, որ արդեն երկու ամսից ավել է՝ Արծվիկ Մինասյանը հրաժարվում է լրագրողների հետ շփվել և անգամ որևէ հարցի պատասխանել: Իսկ ՀՀԿ-ակաները ցնծում են իրենց հաղթանակից, որովհետև մեկ անգամ ևս համոզվել են, որ 125-ամյա կուսակցության համար իշխանական տաքուկ անկյունն ավելի կարևոր է, քան բարձր վարկանիշ ունեցող կուսակցականի հեղինակությունը»:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
22:13 09-05-2024
Արամ Ա կաթողիկոսն ընդունել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին
2598 դիտում
09:27 20-02-2016
ՀՅԴ-ն չի քննարկում, թե իր ցուցակից ով է փոխարինելու Արծվիկ Մինասյանին. «Հայկական ժամանակ»
8564 դիտում
14:58 12-11-2020
Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի հոգու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը