211652_close_icon
views-count8564 դիտում article-date 14:58 12-11-2020

Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի հոգու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://news.am/arm/news/612928.html?fbclid=IwAR0hDkiTgRSFa9CvlmN79bExeSqHtwzn0DvnaiF0URBk6wj7sD4l8lePGIg]News.am[/url]-ը գրում է. . Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին եւ եւս մի քանի հոգու: Նրանց մեջ էին նաեւ «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանն ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանը: Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը: Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ ՀՅԴ գրասենյակ եկան ԱԱԾ աշխատակիցները եւ բերման ենթարկեցին մի քանի հոգու. «Ինչպես տեսնում եք քաղբանտարկյալների բույլը Հայաստանում մեծանում է: Քաղբանտարկյալներ մենք ունենք արդեն երեկվանից, որովհետեւ դեռ հանրահավաքը չսկսած արդեն Ազատության հրապարակում սկսվել էր այլախոհների որսը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր