2601 դիտում
09:27 20-02-2016
ՀՅԴ-ն չի քննարկում, թե իր ցուցակից ով է փոխարինելու Արծվիկ Մինասյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««ՀԺ»-ն տեղեկացրել է, որ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի նախարար նշանակվելուց հետո նրա փոխարեն որոշվել է խորհրդարան բերել ԱԺ նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին: ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն, սակայն, 10-րդ հորիզոնականում գտնվող Կարեն Շախմուրադյանն է, որը սպանված գործարար Ռաֆայել Շախմուրադյանի որդին է և «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը:
Ռուզան Առաքելյանը 11-րդն է: ՀՅԴ-ամերձ շրջանակների փոխանցմամբ՝ Կ. Շախմուրադյանը չի ցանկանում մանդատը զիջել որևէ մեկին: Դեռևս 2012 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ համամասնական ցուցակներն էին ձևավորվում, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Շախմուրադյանը կլորիկ գումար է տվել ՀՅԴ վերնախավին անցողիկ հորիզոնականում հայտնվելու համար: Սակայն ՀՅԴ-ն ԱԺ բերեց մեկ այլ գործարարի՝ Միքայել Մանուկյանին: Խոսվում էր, որ այդ պատճառով Շախմուրադյանի ու ՀՅԴ-ի միջև վիճաբանություն է եղել: Եվ հիմա, երբ մանդատի հերթն իրեն է հասել, գործարարը չի ցանկանում հրաժարվել:
Ի դեպ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ լրագրողներին հետ զրույցում հայտարարել է, թե կուսակցությունում Արծվիկ Մինասյանին փոխարինողի հարց չեն քննարկել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2430 դիտում
08:02 10-09-2015
ՀՅԴ-ն ստիպված է եղել իր խմբակցության անդամին՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել. «Ժողովուրդ»
8564 դիտում
14:58 12-11-2020
Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին և ևս մի քանի հոգու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5791 դիտում
10:01 05-10-2018
Դեսպանից՝ նախարար. Գարեգին Մելքոնյանը կփոխարինի Արծվիկ Մինասյանին. «Ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը