8936 դիտում
08:12 10-09-2015
Ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը կթանկանա 10-12 տոկոսով. «ՀԺ»
«Հայկական ժամանակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում գազալցակայանները պատրաստվում են էականորեն բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման գազի գինը: Ըստ այդմ, գազը կթանկանա 10-12 տոկոսով: Սա պատճառաբանվելու է էլէներգիայի սակագնի բարձրացմամբ:
Խնդիրն այն է, որ գազալցակայաններն իրենց գործունեության ընթացքում շատ էլեկտրաէներգիա են ծախսում, որն օգտագործում են հզոր կոմպրեսորները գազը մեծ ճնշումով մղելու համար: Այս տարվա օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի սակագինը բարձրացավ մոտ 15 տոկոսով: Ու եթե բնակչության համար էլէներգիայի սակագնի բարձրացումը գոնե առաջիկա ամիսներին սուբսիդավորվելու է, խոշոր բիզնեսի համար սակագինը բարձրանում է: Գազալցակայանները դուրս են սուբսիդավորվող տնտեսվարողների ցանկից:
Նոր սակագնով հաշվարկված էլէներգիայի սպասարկման հաշիվները կստացվեն արդեն հաջորդ շաբաթ, և գազալցակայաննների սեփականատերերը վերջնական որոշում կկայացնեն, թե որքանով են բարձրացնում ավտոմեքենաների լիցքավորման գինը»:
Նմանատիպ նյութեր
4098 դիտում
11:19 19-01-2019
Մեկ տոննա ցորենի գինը բարձրացել է 46 տոկոսով. հացը կթանկանա․ «Ժողովուրդ»
36709 դիտում
09:03 25-11-2020
Գազի գինը և՞ս դեկտեմբերի 1-ից կթանկանա. «Ժամանակ»
4217 դիտում
09:35 17-09-2019
Տհաճ անակնկալ ռուսական կողմից. գազի գինը 30 տոկոսով կբարձրանա՞. «Ժողովուրդ»
Այս բաժնից
901 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
934 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1789 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»