Ճապոնիայում կփորձեն կանխել ինքնասպանությունները
Ճապոնիայում այսօրվանից սկսվում է մեկշաբաթյա միջոցառումների ծրագիր, որն ուղղված է երկրում ինքնասպանությունների թվաքանակի նվազեցմանը:
Ճապոնիան Ռուսաստանից հետո «Մեծ ութնյակի» երկրորդ երկիրն է ինքնասպանությունների քանակով: Տարեկան այդ երկրում 18,5 հազար մարդ վերջ է դնում կյանքին: Ռուսաստանում՝ թիվը 19,5 հազար է, իսկ ԱՄՆ-ում՝ 12,1 հազար:
Առաջիկա յոթ օրում Ճապոնիայում կգործեն թեժ հեռախոսահամարներ, որոնց միջոցով խորհրդատվական օգնություն կստանան նրանք, ովքեր մտադիր են ինքնասպանություն գործել:
Քաղաքների կենտրոնական փողոցներում եւ հասարակական տրանսպորտում կցուցադրվի սոցիալական գովազդ, որը, երկրի իշխանությունների խոսքով, կնպաստի ինքնասպանությունների թվի նվազեցմանը: