211652_close_icon
views-count9929 դիտում article-date 09:56 27-05-2015

Ոստիկանները կանխել են Հաղթանակ և Դավիթաշեն կամուրջների վրա տեղի ունեցող ինքնասպանությունները

Երեկ՝ մայիսի 26-ին, ոստիկանության ծառայողները Երևանում կանխել են 2 ինքնասպանության փորձ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ Հաղթանակ կամրջի վրա մի տղամարդ փորձում է ինքնասպանություն գործել՝ իրեն ցած նետելով: Ոստիկանության ծառայողներն օպերատիվորեն մոտենում են կամրջին և մի քանի րոպե տղամարդու հետ բանակցություններ վարելու արդյունքում, ով, ի դեպ, անցնելիս է եղել կամրջի վտանգավոր եզրագիծը, կարողանում են բռնել նրան և տեղափոխում են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քաղաքացին Երևանի բնակիչ, 49-ամյա Հայկարամ Ե.-ն է: Իսկ նույն օրը՝ ժամը 23:25-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջի վրա ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը հետաքննիչի գլխավորությամբ ահազանգով մեկնում է նշված վայր և կարողանում է կանխել Գյումրի քաղաքի բնակիչ, 30-ամյա Կարեն Մ.-ի ինքնասպանության փորձը, ով նույնպես անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից փրկված քաղաքացիներն իրենց այդ քայլը պատճառաբանել են, թե ունեն սոցիալական խնդիրներ, ինչի համար էլ փորձել էին այդ եղանակով վերջ դնել իրենց կյանքին: Երկու փաստերով էլ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր