211652_close_icon
views-count5462 դիտում article-date 22:05 28-11-2017

Facebook-ը ծրագիր է թողարկում, որը կօգնի կանխել ինքնասպանությունները

Facebook-ը հայտարարել է նոր ծրագիր թողարկելու մասին, որը կօգնի կանխել օգտատերերի շրջանում ինքնասպանությունները։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։ Ծրագիրը հետևելու է օգտատերերի ինքնասպանությունների մտադրությունների մասին գրառումներին։ Օրինակ, օգտատիրոջ էջին նշված այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ «Քեզ մոտ ամեն ինչ լա՞վ է» կամ «Կարո՞ղ եմ օգնել», կմատնանշեն, որ օգտատերը լուրջ խնդիրներ ունի։ Այնուհետև տեղեկությունը կփոխանցվի համապատասխան մասնագետների խմբին և անհրաժեշտության դեպքում այդ մասին կհաղորդվի «ՖԲ ընկերոջը»։ Որոշ դեպքերում ընկերությունը ինքը այդ մասին կհայտնի իշխանություններին։ Նշվում է, որ ծրագիրը փորձարկվել է ԱՄՆ-ի տարածքում և առաջիկայում այն կտարածվի նրանից դուրս։

Նմանատիպ նյութեր