3783 դիտում
16:38 10-09-2015
Թասիկ գյուղում 4 անչափահասների հայրն անհետացել է. փոքրիկները նրան են սպասում, իսկ հարազատներն ու համագյուղացիները՝ ոստիկանության ու ՏԿԱԻՆ-ի հետ համատեղ փնտրում
Սյունիքի մարզի Թասիկ գուղում արդեն 2 օր է, անհետ կորել է 4 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Մանվել Ղազարյանը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թասիկի գյուղապետ Խաչիկ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Մանվելը զբաղվել է անասնապահությամբ, այդ օրն էլ անասունները տարել է արածեցնելու ու անհետացել։ Անասունները տեղում են, բայց նա չկա։
Ոստիկանությունը, ՏԿԱԻՆ-ը, գյուղի բնակիչները արդեն 2 օր է, փնտրում են նրան, բայց դեռ անգամ հետքեր չեն գտել։ Գյուղապետը նաեւ նշեց, որ Մանվելի հետ մինչեւ այսօր նման բան չի եղել, ոչ էլ խմելու հետ սեր ունի։ Հարազատները եւ ընտանիքը, որքան էլ անելանելի վիճակում են հայտնվել, բայց հուսով են, որ Մանվելին կգտնեն ողջ եւ առողջ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
607 դիտում
18:42 19-10-2024
Նման գործողությունների հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում. ՄԻՊ
517 դիտում
17:43 19-10-2024
Կանցկացվի միջազգային գիտաժողով` նվիրված Հայաստանի պատմության թանգարանի 105 և Երվանդ Լալայանի 160-ամյակներին