211652_close_icon
views-count19577 դիտում article-date 17:05 19-10-2024

Հրդեհ՝ Արարատ գյուղի չգործող ամբուլատորիայում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ժամանել են մարզի ոստիկանապետն ու ոստիկանության Արարատի բաժնի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի19-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արարատ բնակավայրում գտվող նախկին ամբուլատորիայի շինությունում:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:  

Այրվել են Գրիբոյեդով փողոցի թիվ 129 շենքում չգործող ամբուլատորիայի տանիքի կառուցատարրերը, շինության ներսի մանրահատակը, փայտապատուհաններն ու արխիվային փաստաթղթեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:  

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանը:  

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր