17346 դիտում
22:14 10-09-2015
Վարորդները իրենց հետաքրքրասիրության պատճառով հայտնվեցին վթարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին` եթե ճանապարհին տեսնում են վթարի վայրում իրար բախված ավտոմեքենաներ, ապա վարորդներին խորհուրդ են տալիս, որպեսզի աչալուրջ լինեն. հետաքրքրությունից դրդված չնայեն վթարված ավտոմեքենաներին ու իրենք էլ դառնան վթարի մասնակից:
Երեկ` սեպտեմբերի 9-ին, Իսակովի պողոտայում վարորդի շումախերական վթարի ժամանակ հետաքրքրասեր վարորդները «զմայլվում էին» Mercedes-ի վարորդի «գլուխգործոցից», երբ այն մխրճվել էր գազախողովակի տակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հենց այդ հետաքրքրասիրության պատճառով էլ բախվեցին բեռնատարն ու Lada-ն: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը Գագիկ Շամշայնի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+