211652_close_icon
views-count25372 դիտում article-date 09:18 11-09-2015

Ոստիկանության Զորքերի ծառայողը Քանաքեռավան գյուղում վրաերթի է ենթարկել 32-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ, 26-ամյա Շիրազ Մելքոնյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 ZՏ 945 համարանիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 11-րդ փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել հետիոտնի համար նախատեսված մայթին կանգնած, նույն գյուղի 15-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Արտակ Հազարապետյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շտապ օգնության ավտոմեքենայով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ, ով վրաերթի ենթարկվածին ուղեկցելիս է եղել հիվանդանոց: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Վարուժան Ալեքսանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Շ. Մելքոնյանը ծառայում է Ոստիկանության Զորքերի N զորամասում՝ որպես ջոկի հրամանատար: Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա գտնվել է սթափ վիճակում: Ըստ տեղեկությունների՝ նախապատրաստված նյութերը կփոխանցվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ, մասնագիտությամբ արհեստավոր էր և գյուղում բոլորի կողմից հարգված և ընդունված էր ու շատերին էր օգնության ձեռք մեկնել և ցավով նշում էին, թե ինչու պետք է ողբերգական ավարտ ունենար նրա կյանքը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր