45654 դիտում
10:27 21-07-2018
Մահվան ելքով վրաերթ Գեղարքունիքի մարզում. «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 TG 774 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Իսակովին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրի զննություն է կատարվել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խմբի կողմից՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի և ավագ քննիչ Արգիշտի Գրիգորյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ռ. Հովսեփյանը աշխատում է Գեղարքունիքի մարզում գործող «Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում՝ որպես խոհարար։
Փաստի առթիվ ավագ քննիչ Ա. Գրիգորյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող ավագ քննիչ Ա. Գրիգորյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+