ՄԱԿ-ի թույլտվությամբ Նյու Յորքի գլխավոր շտաբի տարածքում կբարձրացվի Պաղեստինի դրոշը
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որը թույլատրում է Նյու Յորքում գտնվող իր գլխավոր շտաբի տարածքում բարձրացնել դիտորդ պետությունների դրոշները:
BBC-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը պատկանում է Պաղեստինի ինքնավարությանը, որը, ինչպես և Վատիկանը, ունի դիտորդի կարգավիճակ:
Օրինագծին կողմ է քվեարկել 119 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, դեմ՝ Իսրայելը, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և ևս 4 երկիր, իսկ 45 երկիր ձեռնպահ է մնացել քվեարկությունից:
Պաղեստինյան դրոշը կբարձրացվի Avenue 1 հասցեում՝ 20 օրով: