1164 դիտում
22:33 11-09-2015
Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Սեպտեմբերի 10-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին:
Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով իրավիճակի սրման վերաբերյալ:
ՀՀ մշտական ներկայացուցիչը դատապարտեց Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափով զինատեսակների գործադրմամբ հրադադարի ռեժիմի խախտումներն ու խաղաղ բնակավայրերի հրետակոծությունը, ինչը հանգեցրել է զոհերի և երկու քաղաքացիական անձանց վիրավորման:
Հայաստանի դեսպանը տեղեկացրեց, որ հակամարտության գոտում իրավիճակի սրմանը զուգահեռ, Ադրբեջանը շփման գծի մոտակայքում իրականացրել է լայնածավալ զորավարժություններ 65 հազար անձնակազմի, այդ թվում՝ 6000 պահեստայինների, հարյուրավոր միավորներ տանկերի, զրահամեքենաների, հրետանու և ռազմական ավիացիայի ներգրավմամբ:
Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ հայկական կողմը խոր մտահոգություն հայտնեց նշված սադրիչ գործողությունների առնչությամբ, ինչը ուժեղացնում է ռազմական լարվածությունը տարածաշրջանում: Նման քայլերով Ադրբեջանն անտեսում է Բաքվին ուղղված Մինսկի խմբի համանախագահների կոչերը՝ հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին ու զերծ մնալ իրավիճակի սրումից:
Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Ադրբեջանը, հրաժարվելով միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջազգային հանրության առաջարկություններից, ստանձնում է հրադադարի խախտումների համար ողջ պատասխանատվությունը:
Հայաստանի առաքելության ղեկավարը վերահաստատեց հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտող կողմերի հստակ հանձնառությունը հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման վերաբերյալ միակ ուղին է խաղաղ գործընթացի առաջընթացի համար:
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
20:34 14-08-2014
Դեսպան Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
5806 դիտում
15:12 12-01-2018
ԵԱՀԿ տարածաշրջանի հակամարտությունները միանման չեն. Արման Կիրակոսյանի ելույթը՝ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Այս բաժնից
694 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
559 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
514 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին