Կալիֆորնիայի Սան Անդրեաս քաղաքին մոտեցող անտառային հրդեհների պատճառով մարդկանց տարհանում է սկսվել
Կալիֆորնիայի իշխանությունները Սան-Անդրեաս քաղաքին մոտեցող անտառային հրդեհների պատճառով հայտարարել են մարդկանց տարհանում:
Նահանգապետ Ջերրի Բրաունի խոսքով՝ քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն: Ոստիկանության աշխատակիցները այցելում են տները և անձամբ հայտնում բնակիչներին տարհանման անհրաժեշտության մասին:
Մոտ 1500 հրշեջ-փրկարարներ փորձում են կասեցնել կրակի տարածումը, որը կլանել է 13 հազար հեկտար տարածություն: Կրակի տարածմանը նպաստում են ուժեղ քամին և օդի բարձր ջերմաստիճանը: