793 դիտում
13:28 12-09-2015
Նախկինում դատվածը թմրամիջոցը պատրաստել էր ներարկման միջոցով օգտագործելու համար
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի Վարդ-Բաղ 1-ին միկրոշրջանի 3-րդ թաղամասի թիվ 6 շենքի հետնամասում գտնվող կիսակառույց շինությունից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված, նախկինում դատված Նշան Յ.-ին և 1984 թ. ծնված Սմբատ Հ.-ին:
Զննությամբ կիսակառույց շինությունից հայտնաբերվել և առգրավվել է 1 լ տարողությամբ պլաստմասսե տարա` 200 մլ յուրահատուկ հոտով դեղնավուն զանգվածով, հատակին` սպիտակ նստվածք, 5 մլ տարողությամբ օգտագործած 2 ներարկիչ և սուրճի բաժակ:
Նշան Յ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, պիրալգին դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց է, որը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1041 դիտում
16:17 13-04-2015
Թմրամիջոցը պատրաստել էր ներարկման միջոցով օգտագործելու համար
1241 դիտում
17:15 24-02-2014
Հայտնել է, որ թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար
2026 դիտում
18:56 16-08-2014
«Պիրալգին»-ից, բենզինից և այլ նյութերից թմրամիջոց էր պատրաստել` ներարկման միջոցով օգտագործելու համար
Այս բաժնից
700 դիտում
17:26 30-12-2024
Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
790 դիտում
17:22 30-12-2024
Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ