211652_close_icon
views-count2836 դիտում article-date 16:11 12-09-2015

Ֆրանսիայում դատել են երեխային լվացքի մեքենայի միջոցով սպանած տղամարդուն

Ֆրանսիայի դատարանը հրապարակել է 36-ամյա Քրիստոֆ Շամպենուայի դատավճիռը: Նա սեփական երեխային մտցրել է լվացքի մեքենայի մեջ եւ միացրել այն՝ պատճառաբանելով, թե 3-ամյա տղան խանգարել է ընտանիքի մյուս անդամներին: Հայրը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման: Հանցագործությանը նպաստելու մեղադրանքով 12 տարվա ազատազրկման է դատապարտվել նաեւ փոքրիկի մայրը: Նա լսելով երեխայի ճիչերը, չի էլ փորձել միջամտել:

Նմանատիպ նյութեր