211652_close_icon
views-count1345 դիտում article-date 12:09 22-08-2015

Ռուսաստանում դատել են երեխայի առաջ կատվին խեղդած տղամարդուն

Ռուսաստանում Կիրովի շրջանի դատարանը հարկադիր աշխատանքի է դատապարտել մի տղամարդու, որն իր փոքրիկ աղջկա առաջ դաժանաբար սպանել է կատվին: Նախկին դատապարտյալ 37-ամյա Պյոտոր Կուդրյավցեվը ապրիլին բռնել է Բազիլիո անունով կատվին եւ խեղդել, ինչը տեղի է ունեցել 7-ամյա աղջկա աչքի առաջ: Նա բղավել է եւ խնդրել բաց թողնել կենդանուն: Դատարանում Կուդրյավցեվը խոստովանել է, որ երեխային բարոյահոգեբանական վնաս է հասցրել: Նա 120 ժամ հարկադիր աշխատանք կկատարի:

Նմանատիպ նյութեր