12108 դիտում
14:59 12-09-2015
Ո՞վ է պահում սնանկացած գործարարին, ով ժամանակին քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկն էր
Փայլակ Հայրապետյանը, ով դեռ տարիներ առաջ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն էր, արդեն սնանկ է եւ եկամտի որեւէ աղբյուր չունի։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը։
Հարցին, թե ինչպես է ապրում, պատասխանեց, որ տղան եւ թոռներն են պահում. «Հայրոն ու Փայլակն են փող տալիս, որ ապրեմ։ Նախկինում ես էի իրենց օգնում, հիմա իրենց միջոցով եմ ապրում։ Ինչպե՞ս կարելի էր նման վիճակի հասցնել մի մարդու, ով ամբողջ կյանքը աշխատել է ու՝ իր քրտինքով»:
Մինչեւ այդ հայտնի օֆշորի գործով Փ. Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ամբողջ ունեցվածքը վաճառել են, իսկ գնորդներին գաղտնի են պահում: Նա նշել էր, որ սկզբում ունեցվածքը ձեւակերպել են որպես բանկի սեփականություն, հետո վաճառել են, չնայած իրենք պետք է սպասեին, մինչև դատական գործն ավարտվեր։
«Հիմա ես, որ դատը շահեմ, իմ ունեցվածքը հետ եմ պահանջելու, ո՞նց են տալու։ Այդ ոսկորը չեն մարսելու. մնալու է իրենց կոկորդում»,- ասել էր նա։ Միաժամանակ նշել, որ այսքան փորձությունների միջով է անցել, բայց ոչ մի գործարար չի փորձել օգնության ձեռք մեկնել, թեկուզ բարոյապես աջակցեր։ «Ես, օրինակ, որ իմանայի, թե ինչ ձեւով են այդ ունեցվածքը վաճառում, չէի գնի, երբե՛ք, բայց գտնվեցին մարդիկ, որ գնեցին»,- ավելացրել էր նա:
Նմանատիպ նյութեր
19787 դիտում
14:50 19-02-2015
Երբեմնի ամենահարուստ հայ գործարարին անգամ տնից են զրկել. նա վարձով է ապրում
27918 դիտում
13:42 27-01-2018
Աստղաբաշխական գրավի դիմաց ազատ է արձակվել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն Վալիդ ալ-Իբրահիմը
Այս բաժնից
730 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»