10888 դիտում
21:17 12-09-2015
Երկու «Քիսոները» հարբած վիճակում ընկերների հետ գիշերով կռիվ են սարքել եւ ծեծել ոստիկաններին
23-ամյա Քրիստինե Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մի խումբ անձանց` Սիրակ Սաքանյանի, Կամո Հայրապետյանի և Քրիստինե Մանգասարյանի հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որի ընթացքում իր գործողությունները զուգորդել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով` վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1, 2 կետերով։
Իսկ Քրիստինե Մանգասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով։ Խափանման միջոց ընտրվել է գրավը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
16:52 31-05-2014
Կապանում 46-ամյա հարբած տղամարդը կռիվ է սարքել բժիշկների եւ ոստիկանների հետ
1542 դիտում
18:30 11-02-2014
58-ամյա տղամարդը հարբած վիճակում ծեծել է նախկին աներոջը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»