211652_close_icon
views-count3388 դիտում article-date 18:00 08-12-2015

Ինչ պատժի արժանացան երկու Քրիստինեները, ովքեր հարբած վիճակում փողոցում իրենց են ցույց տվել եւ զենքով սպառնացել նրանց կարգի բերող ոստիկաններին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 23-ամյա Քրիստինե Նազարեթյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, մի խումբ անձանց` Սիրակ Սաքանյանի, Կամո Հայրապետյանի և Քրիստինե Մանգասարյանի հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, որի ընթացքում իր գործողությունները զուգորդել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով` վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով: Իսկ 37-ամյա Քրիստինե Մանգասարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրա գործողությունները զուգորդել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով` որպես զենք օգտագործվող առարկայով բռնության սպառնալիք գործադրելով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը քննելով գործը վճռել է Քրիստինե Նազարեթյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և դատապարտել ազատազրկման՝ 1(մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ Քրիստինե Նազարեթյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 2(երկու) տարի ժամկետով։ Իսկ . Քրիստինե Մանգասարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 4-րդ մասով և դատապարտել ազատազրկման՝ 4(չորս) տարի ժամկետով։ ՀՀ քր. օր-ի 70 հոդվածի կիրառմամբ Քրիստինե Մանգասարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 2(երկու) տարի ժամկետով։

Նմանատիպ նյութեր