211652_close_icon
views-count1763 դիտում article-date 15:42 12-09-2015

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Զույգ Սրբավայրերի Պահապան Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդին՝ Մեքքայի մզկիթում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ: «Այս տխուր առիթով իմ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Սաուդյան Արաբիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նմանատիպ նյութեր