32991 դիտում
10:34 13-09-2015
Լավագույն ավանդույթները Ախթալայում շարունակվում են. Խորովածի փառատոնի մասնակիցների թիվը ամեն տարի ավելանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հիրավի կարելի է ասել, որ լավագույն ավանդույթները շարունակվում ու պահպանվում են Լոռու մարզում: Երեկ` սեպտեմբերի 12-ին, կարելի է ասել, ասեղ գցելու տեղ չկար Ախթալայում` Սուրբ Աստվածամայր եկեղեցու տարածքում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ավանդույթի համաձայն` տեղի ունեցավ Խորովածի ավանդական 7-րդ փառատոնը, որին մասնակցում էին նաև հյուրեր արտերկրներից, ԽՍՀՄ նախկին հանրապետություններից:
Ժյուրիի կազմում էին ճանաչված ու սիրված մտավորականներ. ժողովրդին սիրելի Զառա Արամյանը (համով Զառա), Lեյլա Սարիբեկյանը, Արսեն Գրիգորյանը, Դավիթ Ամալյանը, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը և այլ անձինք:
Երեկոյի ողջ ընթացքում Պաշտպանության N զորամասի զինվորները կենդանի երաժշտությամբ ոգևորում էին հյուրերին: Երեկ մրցույթին մասնակցել է 23 թիմ և հաղթող է ճանաչվել «Beer Academy»-ն:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ուրախալին կայանում է նրանում, որ ամեն տարի փառատոնի մասնակիցների թիվն ավելանում է և մեծ թիվ են կազմում երիտասարդները:
Իսկ զբոսաշրջիկների մի քանի խմբեր էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, թե իրենք առաջին անգամ են մասնակցում փառատոնին ու պնդում էին, որ մյուս փառատոններին չեն բացառում, որ իրենք նույնպես կմասնակցեն:
Փառատոնին, ինչպես միշտ, մասնակցում էին Լոռու մարզպետարանի և Ախթալայի քաղաքապետարանի պաշտոնյաները:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանյութը` փառատոնից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 504+
504+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
54998 դիտում
20:16 20-08-2017
Խորովածի համահայկական 9-րդ փառատոնը՝ Ախթալայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
11210 դիտում
21:08 06-09-2014
Ախթալայում տեղի ունեցավ խորովածի հերթական փառատոնը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ