211652_close_icon
views-count6865 դիտում article-date 14:49 14-09-2015

Պիտբուլ ցեղատեսակի շները շենքի բակում հարձակվում են տղամարդու վրա. տեսանյութ

Նյու Յորքի Բրոնքս թաղամասում 55-ամյա տղամարդու հետ զբոսնող «Պիտբուլ» ցեղատեսակի շները շենքի բակում հարձակվել էին տարեց տղամարդու վրա և լուրջ վնասվածքներ պատճառել, քանի որ շների տերը երկար ժամանակ չէր կարողանում կառավարել իրավիճակը և իրեն ենթարկել շներին: Շենքի բնակարաններից այդ ամենը տեսնող բնակիչները դուրս էին եկել բակ` օգնելու գետնին ընկած տղամարդուն, սակայն շներն հարձակվել էին նաև նրանց վրա: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել էին շների 55-ամյա տիրոջը, իսկ կատաղած Պիտբուլներին ուղարկել շների համար նախատեսված հատուկ կացարան: Տարեց տղամարդուն մեկ այլ երիտասարդի հետ, ով փորձում էր օգնություն ցուցաբերել վերջինիս, բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր