211652_close_icon
views-count1333 դիտում article-date 20:40 14-09-2015

Իռլանդիայում 30-ից ավելի դպրոցականների տեղափոխող ավտոբուս է շրջվել

Իռլանդիայի Քորքե քաղաքում 30-ից ավելի դպրոցականների տեղափոխող ավտոբուս է շրջվել, հաղորդում է Independent թերթը: Թերթի փոխանցմամբ՝ ավտոբուսն ուղղություն էր վերցրել դեպի Ֆերմոյ քաղաք, երբ դեռևս անհայտ պատճառներով շրջվել է: ՃՏՊ-ի վայրում աշխատում են փրկարարները: Վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Հայտնի է միայն, որ դպրոցականներից երկուսին փրկարարները մինչև հիմա չեն կարողանում դուրս բերել ավտոբուսի միջից:

Նմանատիպ նյութեր