211652_close_icon
views-count1417 դիտում article-date 22:08 14-09-2015

Մեծ Բրիտանիայում առաջիկա 20 տարիներին ռոբոտները կզբաղեցնեն երկրի աշխատատեղերի 35 տոկոսը

Համաձայն Օքսֆորդի և Դելոյթի համալսարանների գիտնականների համատեղ ուսումնասիրությունների՝ առաջիկա 20 տարիներին Մեծ Բրիտանիայում աշխատատեղեղրի շուրջ 35 տոկոսը կզբաղեցնեն ռոբոտները: Գիտնականները համակարգել են գործունեության և ունակության բոլոր ոլորտները, որոնցում ռոբոտները զիջում են մարդուն կամ գերազանցում, և եկել են նման եզրահանգման: Սպառնալիքի տակ կհայտնվեն այն աշխատատեղերը, որոնք կապ ունեն ապրանքների ներկայացման և սպասարկման, տեղեկատվության և տվյլաների ոչ ավտոմատ մուտքագրման հետ: Ռոբոտները կարող են նաև փոխարինել առևտրային գործակալներին, խոհարարներին, բարմեններին ու նույնիսկ մոդելներին: Սակայն նրանք չեն կարողանա փոխարինել թերապևտներին, անձնական մարզիչներին, ուսուցիչներին, ինչպես նաև այն մասնագիտությունների ներկայացուցիչներին, որտեղ անհրաժեշտ է կրեատիվ մոտեցում, ձեռնարկատիրական ունակություններ և սոցիալական գոևծընթացների ճանաչում:

Նմանատիպ նյութեր