1161 դիտում
15:02 24-03-2022
ՏՏ ոլորտի ընկերություններին վերադարձնում ենք նոր ստեղծված աշխատատեղերի եկամտահարկի 50 տոկոսը. Բադասյան
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ սրանով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առևտրային կազմակերպություններին որոշակի պայմաններ բավարարելու դեպքում վերադարձում ենք նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը. «Նպատակը երկուսն է. նախ ունենք ֆրիլանսերների մեծ խումբ, որոնք ավանդաբար գործում են ստվերում: Այսինքն տնային պայմաններում աշխատում են դրսի կազմակերպությունների համար եւ ստվերում են գտնվում: Մենք այնպիսի պայմաններ ենք ցանկանում առաջարկել, որ օրինական գրանցված լինելու դեպքում օգտվեն պետական սոցիալական կրեդիտներից եւ չգրանցված լինելը ավելի ձեռնտու չլինի, քան գրանցված լինելը:
Երկրորդը, տարբեր երկրներ պայքարում են բարձր որակավորում ունեցող ՏՏ մասնագետների երկրի ներսում պահելու համար: Այստեղ մեծ մրցակցություն է, հոսունությունը այս մասնագետների բավական բարձր է: Մասնավորապես տարբեր արտոնություններ են գործում թե եվրոպական երկրներում, թե ԱՊՀ երկրներում: Մենք ուզում ենք այնպես անել, որ հայկական IT ընկերությունները մրցունակ լինեն շուկայում եւ սահմանում ենք հետեւյալ պայմանները արտոնության տրամադրման համար. նրանք գործունեությունը պետք է իրականացնեն այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են ՏՏ ոլորտին: Մարտի 1-ի դրությամբ ավել հետագա հաշվարկներում աշխատատեղերի քանակը պետք է ավելանա առնվազն 50-ով: Այդ 50 աշխատատեղի դեպքում վերջին 6 ամսվա ընթացքում իրենք չպետք է եկամտային հարկ վճարած լինեն, այսինքն բոլորովին նոր ստեղծված աշխատատեղերի մասին է խոսքը: Եվ չպետք է ունենան 100 հազար դերամը գերազանցող հարկային պարտավորություններ:Այս պայմաններին բավարարելու դեպքում ընկերությունները կստանան նոր աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50 տոկոսը որպես պետական աջակցություն»,- հայտարարեց Բադասյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հայտնեց, որ շրջանառվում է նաև մեկ այլ նախագիծ, որն այդ արտոնյալ վիճակին տալու է օրենսդրական տեսք:
«Այս պիլոտային ծրագիրը իրականացնում ենք 12 ամսվա ժամանակահատվածի համար: Մեկ տարվա ընթացքում լիազոր մարմնի հետ քննարկելով կհանգենք եզրահանգման»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նմանատիպ նյութեր
21287 դիտում
14:37 24-09-2021
Մենք փոխում ենք եկամտահարկի վերադարձի համակարգը․ Ռուստամ Բադասյան
832 դիտում
11:06 04-11-2024
Հայաստանում աշխատատեղերի թիվն աճել է 5,9 տոկոսով. Ռուստամ Բադասյան
1411 դիտում
22:08 14-09-2015
Մեծ Բրիտանիայում առաջիկա 20 տարիներին ռոբոտները կզբաղեցնեն երկրի աշխատատեղերի 35 տոկոսը
Այս բաժնից
577 դիտում
20:35 19-11-2024
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
472 դիտում
20:20 19-11-2024
Հայաստան-Կուբա մշակութային փոխըմբռնման հուշագրի նախագծերը փոխհամաձայնեցման փուլում են
706 դիտում
20:08 19-11-2024
Կհեշտացվի բրազիլական ներդրողների մուտքը հայկական շուկա