211652_close_icon
views-count20882 դիտում article-date 23:03 14-09-2015

Երևանում 15-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկան և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում Մանանդյան և Նիզամի փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 15-ամյա Նարեկ Հարությունյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 73 OO 073 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 18-ամյա Լիլիթ Մակարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վրաերթից հետո Mitsubishi-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գեղամ Գալստյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Հարությունյանը սովորում է Վարդաշեն թիվ 1 կրթահամալիրի 8-րդ դասարանում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր