211652_close_icon
views-count1598 դիտում article-date 08:40 15-09-2015

Սոցիալական հենքով պայքարի գաղափարը փորձում են վերածել ջահելների «տուսովկայի». «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. ««Ոչ թալանին» նախաձեռնության վերջին՝ անցած ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքը և դրան հաջորդած դեպի Բաղրամյան երթ-նստացույցը բազմաթիվ հարցերի տեղիք տվեցին: Ինչպես հայտնի է՝ մի քանի ժամ անց ոստիկանությունն առանց ավելորդ աղմուկի ցրել էր ակցիան, և այդքանով ամեն ինչ ավարտվեց: Ի վերջո, հարց է ծագում՝ ինչ խնդիր էին ցանկանում լուծել հանրահավաքի երիտասարդ կազմակերպիչները, արդյո՞ք նրանց նպատակն այն էր, որ գնային Բաղրամյան, և ոստիկանությունը գար, իրենց առանց աղմուկի այնտեղից հեռացներ, որպեսզի ՀՀ իշխանությունները կարողանային ասեին, որ տեսեք, թե էլ չենք ծեծում: Մի խոսքով՝ էլէներգիայի սակագնի դեմ բողոքի վերջին ակցիաներն իրականում կարծես ծաղրանք լինեն: Ստեղծված իրավիճակը հիշեցնում է ՀՀ Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի՝ նիստի օրերին կազմակերպվող բողոքի ակցիաները: Տարիներ առաջ, երբ այդ ակցիաների «ավանդույթը» նոր էր ձևավորվել, դրանք իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար: Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները գնալով մարդաշատ էին դառնում, բոլորն իրենց խախտված իրավունքների համար հինգշաբթի օրերին գնում էին Կառավարության դիմաց բողոքելու: Այս խնդիրն իշխանությունները լուծեցին «ՀՀԿ-ի տատիկի» միջոցով: Հինգշաբթի օրերին այդ կնոջը Կառավարության դիմաց կանգնեցնելով՝ տեղի բողոքի ակցիաներն իսպառ արժեզրկեցին: Երիտասարդ ակտիվիստներն այժմ համանման գործառույթ են իրականացնում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նրանք ցանկանում են սոցիալական հենքով պայքարի գաղափարը մինչև վերջ արժեզրկելով՝ այն վերածել ջահելների «տուսովկայի»»:

Նմանատիպ նյութեր