1308 դիտում
15:17 15-09-2015
Ակնաշեն համայնքում գործարկվեց ստորերկրյա ջրերի ավտոմատ մոնիթորինգի դիտահորը
2015թ. սեպտեմբեր 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ԵՄ Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն (ՄԳՇՄՊ) ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում տեղի է ունեցել մոնիթորինգի նոր դիտահորի գործարկում: Ծրագրի օժանդակությամբ կառուցված դիտահորը կահավորվել է ջրի մակարդակի, ջերմաստիճանի և հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով: Տվյալների փոխանցումը ստորերկրյա ջրերի մոնիթորինգի պատասխանատու կազմակերպությանը` ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնին, կիրականացվի հեռահաղորդակցման համակարգով:
Տեղում նաև անց է կացվել ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցների վերապատրաստում՝ հորի վրա տեղադրված ժամանակակից սարքավորումների օգտագործման թեմայով:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են գետավազանային կառավարման պլանի մշակման շրջանակներում: Նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը` անդրադառնալու Արարատյան դաշտի արտեզյան ստորերկրյա ջրերի սպառման հիմնախնդրին և գետավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի բարելավման միջոցով խթանելու ջրօգտագործման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը և ջրերի բաշխման վերաբերյալ արդյունավետ որոշումների կայացմանը:
[img]/ups/images/0113672001442309042193671.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
6983 դիտում
20:49 28-07-2018
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի նվազումը հանգեցրել է ոռոգման լուրջ խնդիրների. ՖՈՏՈՇԱՐՔ
1539 դիտում
19:58 19-12-2019
Նախագահը Ակնաշեն համայնքում հյուրընկալվել է բազմազավակ ընտանիքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված