1414 դիտում
18:48 15-09-2015
Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները
Տավուշի մարզում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները: Մարզպետարանի գյուղատնտեսության պատասխանատուի հավաստմամբ տարին բարենպաստ է, և կանխատեսվում է խաղողի բարձր բերք: Սեպտեմբերի 14-ից մարզում խաղողի մթերումն առաջինն սկսել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը: Բերքն ընդունվում է կիլոգրամը 140 դրամով:
-Մարզի տարածքում գտնվող մյուս վերամշակող կազմակերպությունները ևս պատրաստ են և շուտով կսկսեն բերքի ընդունման աշխատանքները: Մթերման գործընթացը գտնվում է թե հանրապետության նախագահի և թե կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, և վստահ եմ, որ մթերման ենթակա խաղողի ամբողջ խմբաքանակը այս տարի ևս ամբողջությամբ կընդունվի:
Նախորդ տարի մարզում արտադրվել է 14,584 տոննա խաղող, այս տարի կանխատեսվում է նախորդից ավելի՝ 15,500-16000 տոննա բերք,- ասում Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը:
Նմանատիպ նյութեր
2217 դիտում
17:19 11-10-2019
Տավուշի մարզում ավարտվել են խաղողի մթերման աշխատանքները
6041 դիտում
13:05 26-08-2016
Սեպտեմբերի 15-ից հանրապետությունում կմեկնարկեն խաղողի մասսայական բերքահավաքի և մթերման աշխատանքները
Այս բաժնից
805 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
835 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»