211652_close_icon
views-count2821 դիտում article-date 14:48 18-09-2018

Տավուշում սկսվել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի սահմանամերձ 27 համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն: Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչև 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչև 5000 տոննա։ Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2,5 տոննա խաղող ունի, որն ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով: Կարկտապաշտպան ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, և ցանցերի արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել: «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաև պահածոներ, որոնք իրացվում են թե´ տեղական շուկայում, թե´ արտահանվում են: Այնուհետև նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։ Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձ է կատարել կառավարության նախորդ նիստում ընդունված որոշմանը` սոցիալականաջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ Տավուշի մարզից ցանկում ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությանկամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամկտրամադրվի մինչև 7 հեկտար աշնանացանի համար։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման, անասնաբույժների գործունեության, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Նախարարը հատուկ շեշտել է բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներն այս առումով մեծ աշխատանք ունեն անելու։ «Խորհրդատուն այն մարդ պետք է լինի, որը միշտ կանգնած է գյուղացու կողքին, որպեսզի ցույց տա գյուղատնտեսության մեջ գիտականտեխնիկայի նվաճումները, օգնի, որպեսզի դրանք կիրառվեն տնտեսություններում, մյուս կողմից՝ «շտապ գյուղատնտեսական խորհրդատվություն» տրամադրի, երբ որևէ խնդիր է տեսնում»,- մասնավորապես նշել է նախարարը։ Խորհրդակցությունից հետո Արթուր Խաչատրյանն ուղևորվել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայրը, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ՝ բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակությանծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն կարողանում ապահովել, ունեն նաև կաթի մթերման, տոհմային կենդանիների ցեղի բարելավման և այլ խնդիրներ։ Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրից և առաջիկայում նախատեսում է իրագործելգյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն դրամ գումարի սահմանում: «Ծրագիրն արդեն մեր բյուջետային հայտում է: Մենք նվազեցնում ենք շեմը, որպեսզի այն հասանելի լինի նաև փոքր գյուղացիականտնտեսություններին, քանի որ 3-10 մլն դրամն ավելի շուտ ֆերմերային տնտեսություններին էր հասանելի»,- հավելել է նախարարը՝խոստանալով, որ գրավին վերաբերող հարցը, որը համակարգային է, նույնպես քննարկման առարկա կդառնա։ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում: Մթերմանն գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է», - հավելել է մարզպետը: Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաև Կոթի բնակավայրում, որը մարզի նախարարության հիմնական շահառու համայնքներից է. շուրջ 450 000 տոննա ցորեն են արտադրում։ Գյուղացիները ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշմամբ, սակայն հողիսեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը հանրապետությունում չեն և հողերի օգտագործման իրավունքն առանցփաստաթղթային ձևակերպման տվել են իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։ Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզիգյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, և նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվողհողատարածքները։ Նախարար Խաչատրյանն այցելել է նաև սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս: Բաղանիսցիները նշել են, որ որևէ խնդիր չունեն՝արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվահամեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելումասին կառավարության որոշումից և նախատեսել են ավելացնել ցանքատարածությունները: Հաջորդ օրը Արթուր Խաչատրյանը այցելել է Բերդավանի գինու գործարան, որտեղ ևս սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Ապա ուղևորվել է Բագրատաշեն համայնք, որտեղ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության կողմից իրականացվող ներդրումայինծրագրի շրջանակում հիմնվել են 3 տեսակի ընկուզենիների ինտենսիվ այգիներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականիվերջին՝ հիմնելով, ընդհանուր առմամբ, 350 հա այգի:

Նմանատիպ նյութեր