1636 դիտում
22:25 15-09-2015
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը հերթական ձեռքբերումն ունեցավ միջազգային հարթակում
Օրերս Մոսկվայում կայացավ «ԱՊՀ երկրների պատմական և մշակութային համայնքը» խորագիրը կրող երիտասարդ քաղաքագետների 7-րդ միջազգային համաժողովը, որը կազմակերպվել էր Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի կողմից:
Համաժողովին մասնակցում էին 22 երիտասարդներ Հայաստանկից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Մոլդովայից: Այստեղ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր
Ալեքսան Հովհաննիսյանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները ներկա գտնվեցին դասախոսությունների` «Ռուսաստանը որպես քաղաքակրթական հանրապետություն», «Հետխորհրդային երկրների հասարակությունների համար եվրասիական արժեհամակարգի ձևավորման խնդիրները», «ԱՊՀ երկրների ազգային անվտանգության խնդիրները.Ուկրաինայի ճգնաժամային իրավիճակը», «Մոլդովայի տեղն ու դերը ԵՄ վարած քաղաքականությունում» թեմաներով:
Այնուհետև անցկացվեցին սեմինարներ Ռուսաստանին` որպես 21-րդ դարի քրիստոնեական աշխարհի պաշտպանի ուղղված արևմտյան հայացքի, ԵՏՄ ձևավորման խոչընդոտների, ՌԴ-ի վրա սանկցիաների ազդեցության, ռուսական տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Քննարկվեց իսլամիզմը` որպես ժամանակակից հանրապետության մարտահրավեր և Եվրասիական տարածաշրջանում տիրող վիճակը գլոբալիզացիայի
պայմաններում:
Ծրագրի ընթացքում մասնակիցները հանդես եկան զեկույցներով, մասնավորապես` ՀՀԿ ԵԿ անդամ Ալեքսան Հովհաննիսյանը ներկայացրեց զեկույց «Եվրասիական միության անդամ երկրների համագործակցության հիմքերը» թեմայով: Վեջինս տպագրվելու է կազմակերպիչ գիտահետազոտական ինստիտուտի ամսագրում:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ «Հաղթանակի և պարտության ժառանգները. 2-րդ համաշխարհային պատերազմը ԵՄ և ԱՊՀ երկրների պատմական քաղաքականություններում» գրքի շնորհանդեսը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մոսկվայի մի շարք պատմամշակութային հաստատություններ:
Համաժողովն ավարտվեց արդյունքների ամփոփմամբ և մասնակիցներին վկայագրերի հանձնմամբ:
Նմանատիպ նյութեր
2728 դիտում
11:03 21-07-2014
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մարզային երիտասարդական եռօրյա հավաք է անցկացրել Ծաղկաձորում
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»